Երևանում հանրային տրանսպորտն առաջին անգամ գործարկվել է 1906 թվականին, երբ քաղաքում սկսել է աշխատել ձիակառքը որ կոչվում էր կոնկա։
Կոնկան ձիաքարշ տրամվայ էր, որը գործում էր ռելսերի վրա և համարվում էր ժամանակի նորարարական տրանսպորտային միջոց։
1906 թվականին, երբ Երևանում գործարկվեց կոնկան (ձիաքարշ տրամվայը), ուղևորները վճարում էին գումար՝ մետաղադրամներով կամ թղթադրամներով, ինչը նշանավորվում էր որպես ուղեվարձ։
Կոնկայի վճարումը պարզ էր.
Քանի որ կոնկան գործարկվում էր մասնավոր ընկերությունների կողմից, տրանսպորտային միջոցում ուղևորները վճարում էին վագոնավարին կամ հատուկ հավաքարարին, որը հետևում էր ուղեվարձի հավաքագրմանը։
Վճարն ընդունվում էր հիմնականում մետաղադրամներով, իսկ վճարված գումարի դիմաց ուղևորները հաճախ ստանում էին փոքրիկ թղթային կամ մետաղական նշաններ, որոնք վկայում էին վճարման փաստը։
Ձիաքարշ տրամվայի ուղեվարձը մատչելի էր ժամանակի համար և հիմնականում նպատակ ուներ ապահովելու կարճ ուղևորություններ քաղաքային սահմաններում։
1906 թվականին Երևանում կոնկայից հավաքագրված ուղեվարձը ծախսվում էր.
Ծառայության պահպանման համար,
ձիերի խնամք` կերակուր, խնամք և անասնաբուժական ծառայություններ տրամադրելու համար, ռելսերի և կառքերի սպասարկում` վագոնների վերանորոգման, մաքրման և պահպանման ծախսեր,
կոնկայի վարորդների, տոմսավաճառների, սպասարկող անձնակազմի և կառավարչական անձանց աշխատավարձերը վճարելու նպատակով, նոր գծերի կառուցման նպատակով, քաղաքի տրանսպորտային համակարգի ընդլայնման` նոր ռելսերի տեղադրման և նոր կառքերի ձեռքբերման համար։
Երևանում կոնկան` ձիաքարշ տրամվայը գործեց մինչև 1918 թվականը և դադարեց Առաջին համաշխարհային պատերազմի և հետպատերազմյան դժվարությունների պատճառով. պատերազմի ընթացքում և դրանից հետո տարածաշրջանում ստեղծվեցին տնտեսական և նյութական խնդիրներ, ինչը դժվարացրեց կոնկայի սպասարկումը և
քաղաքի աճող պահանջները պահանջում էին ավելի արագ և հզոր տրանսպորտային միջոցներ, և, արդեն Խորհրդային տարիներին Երևանը սկսեց անցնել ավտոբուսների և տրամվայների, որոնք ավելի ժամանակակից և հարմարավետ էին համարվում։
Կոնկայի դադարեցումը տեղիք տվեց նոր, էլեկտրական տրամվայի ներդրմանը, որն առաջին անգամ գործարկվեց 1933 թվականին՝ դառնալով Երևանի քաղաքային տրանսպորտի նոր էջը։
Խորհրդային տարիներին, հանրային տրանսպորտը զգալիորեն զարգացավ՝ 1930-ականներին ներառելով ավտոբուսներ, 1933 թվականից տրամվայներ և 1949 թվականից` տրոլեյբուսներ: Երևանի մետրոպոլիտենը գործարկվեց ավելի ուշ՝ 1981 թվականի մարտի 7-ին։
Ինչպես գիտենք, այսօր Երևանում գործում են ավտոբուսներ, տրոլեյբուսներ և մետրոպոլիտեն։
Սոնա ԱՂԵԿՅԱՆ